News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ում չենք քննարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ինքն անձամբ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

«Մենք ցանկացած հարցի վերաբերյալ երկխոսության կողմնակից ենք, պատրաստ ենք քննարկել ցանկացած օրակարգային հարց, բայց անձամբ ես արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեմ տեսնում, առավել եւս չեմ տեսնում Սահմանադրության փոփոխության հարց, բայց ամեն ինչ քննարկման առարկա է, կարելի է քննարկել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց խնդիրը Սահմանադրությունն ու օրենքը պահպանելն է:

Շարմազանովը ընդգծեց, որ սահմանադրական ճգնաժամ կա որոշ մարդկանց ուղեղներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ