News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այս գործով Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ։ Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ-ն հիմնադրամում մոտ 1 մլրդ 820 մլն դրամի գումարի վատնման դեպք է բացահայտել։

«Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ: «Երևան» հիմնադրամի տնօրենն արդեն իսկ գրավոր համաձայնություն է տվել այդ գումարները վերականգնելու հարցում»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ