News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խուսափեց պատասխանել Յուրի Խաչատուրովի օպերատիվ գծով նախկին տեղակալի վերաբերյալ հարցին։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե հայտնի հեռախոսազրույցի ընթացքում, ի վերջո, ինքն ի՞նչ էր ցանկանում հասկացնել ՀՔԾ պետին՝ «էն Խաչատուրովի տեղակալին էլ մի բան արեք, էլի» արտահայտությամբ։

«Օպերատիվ տեղեկություն է, չեմ պարզաբանի: Ես չեմ համոզում, ասում եմ՝ նայի»,-ասաց Վանեցյանը՝ խորհուրդ տալով այդ հարցն ուղղել ՀՔԾ պետին։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի ընթացքում բառացի հայտարարում է. «Էն բանին էլ մի բան արեք, էլի... էն Խաչատուրովի տեղակալին... Հա, տեղակալն ա օպերատիվ գծով»։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով հարուցված է երկու քրեական գործ. մեկը՝ հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու, իսկ մյուսը՝ պաշտոնական լիազորությունների անցման դեպքի կապակցությամբ։

Տպել
Ամենաշատ