News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը


Տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական ուժեր իրենց մոտեցումները կարող են ունենալ եւ ընդհանուր համաձայնության կարող են գալ քննարկման արդյունքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվողները պետք է իրենց թափ տան:

«Այդ առումով, իհարկե, մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որ նախ աշխատանքային խմբեր են ստեղծված՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխման հետ կապված, որից հետո արդեն կարելի է անդրադառնալ մյուս հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը: Մյուս քայլերը, իմ կարծիքով, պետք է լինեն աշխատանք բարեփոխումների, աշխատանք ապագա քայլերի շուրջ»,- ասաց Արա Բաբլոյանը:

ԱԺ նախագահը նկատեց, որ խորհրդարանի լուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն. դա պետք է լինի քաղաքական ուժերի քննարկման արդյունք. «Եթե քաղաքական ուժերը կգան միասնական մի համաձայնության, ապա այդ քայլին կգնանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news