News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցների ցուցակում ներառել է 33 ֆիզիկական անձանց, ովքեր իբր թե կապված են ռուսական «պաշտպանական եւ հետախուզական սեկտորի հետ»,- հայտարարել է նախագահի աշխատակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Մասնավորապես, սեւ ցուցակում են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, «Պաշտպանական լոգիստիկա» ընկերությունը եւ Գագարինի անվան ավիագործարանը, որը արտադրում է Սու ինքնաթիռները։

«Այս գործողությունները հետեւանքն են այն օրենքի կատարման, որը Կոնգրեսն ընդունել էր ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի, Ղրիմի անեքսիայի, կիբեռհարձակումների, 2016թ․ ընտրություններին միջամտելու եւ այլ չար մտադրությունների դեմ»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Բացի այդ, ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ է արել չեղարկել հարաբերությունները ռուսական ռազմական սեկտորի հետ, քանի որ «նրանք կապված են ամբողջ աշխարհում կործանիչ գործունեության հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ