News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը հրաժարականի դիմում է գրելու: Պատճառը նրա որդու մասնակցությամբ միջադեպն է:

Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Շոշ գյուղի ճանապարհին կայանված է եղել էքսկավատոր: Ճանապարհին է մոտեցել նաեւ Արցախի զինկոմիսարը եւ հորդորել շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում է: Նույն օրը երեկոյան էքսկավատորի վարորդին են զանգահարել ինչ-որ անձինք եւ դուրս հրավիրել: Զինկոմիսարի տղան եւ Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ, վարորդին բարեւելուց հետո, հարվածել են նախ՝ բութ գործիքով, ապա քաշքշել եւ հարվածներ հասցրել, գցել գետնին ու շարունակել ծեծել:

Միջադեպի կապակցությամբ Արցախում մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել. նրանք փակել են Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը՝ պահանջելով պատժել Մխիթար Ավշարյանի որդուն և ԱԱԾ ծառայողին:

Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում ասվում է՝ նշելով, որ փաստի առիթով ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում դեպքի մասնակիցներից վերցրվել են բացատրություններ, ստացվել է տեսաձայնագրություն, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, իրականացվել է դեպքի վայրի զննություն»:

Դեպքի առիթով, սեփական նախաձեռնությամբ, քննարկման ընթացակարգ է սկսել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Տպել
Ամենաշատ