Հայաստանի կառավարող կոալիցիայի ներսում շրջանառության մեջ է դրվել համագործակցության նոր հուշագրի նախագիծ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այդ փաստաթղթով նախանշվում են այն շրջանակները, որոնց շուրջ կառավարող կոալիցիան պետք է համագործակցի 2012-ին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ Հայաստանի կառավարող կոալիցիայի մեջ ընդգրկված են երեք կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Բանն այն է, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը վաղուց հայտարարել են, թե նախագահական ընտրություններին աջակցելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն առայժմ չի բարձրաձայնել իր դիրքորոշումը: Հենց դա էլ վերջին շրջանում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լուրջ լարվածության առիթ է դարձել:





























