News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Coca-Cola-ն, Walmart-ը եւ այլ խոշոր անդրազգային կորպորցինաներ հայտարարել են Համաշխարհային օվկիանոսում պլաստիկից աղտոտման աստիճանը նվազեցնելու քաղաքականությանը միանալու մասին՝ սատարելով Մեծ յոթնյակի արդունաբերորեն զարգացած հին երկրներին, գրում է   AFP-ն:

Մեծ յոթնյակի 7 երկերներից 5-ը (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա), ինչպես նաեւ Եվրամիությունը հունիսին ստորագրել են օվկիանոսում պլաստիկ արտանետումների նվազեցման մասին համաձայնագիր:

Միացյալ Նահանգները եւ Ճապոնիան չեն միացել այս համաձայնությանը:

Նորվեգիան եւ Յամայկան, որոնք ընդգրկված չեն G7-ում, աջակցում են 2030 թվականին պլաստիկը կրկնակի վերամշակելու միջոցով օվկիանոսում արտանետումները մինչեւ 100 տոկոսով նվազեցնելուն:

Կանադայում G7-ի նախարարների հանդիպման երկրորդ օրը շրջակա միջավայրի նախարար Քեթրին Մաքքեննան հայտարարել է պլաստիկ թափոնների կրճատման նպատակով «ձեռնարկությունների հետ նոր գործընկերության» մասին:

Ձեռնարկությունների թվում են  Loblaws, Nestle Canada, IKEA, Dow Chemicals, BASF Canada, A & W Canada, ինչպես նաեւ  Coca-Cola եւ Walmart ընկերությունները:

«G7-ի երկրների շարքում կա կոնսենսուս, որ սա շատ կարեւոր հարց է եւ կա հստակ պարտավորություն այն լուծելու համար», - ասել է  Կանադայի ձկնաբուծական տնտեսության նախարար Ջոնաթան Ուիլկինսոնը:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով, խոշոր պլաստիկ թափոնների 70 տոկոսը օվկիանոսում հայտնվում է ձկնորսության արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ