News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կշարունակի Վրաստանին պատրաստել Դաշինքին անդամակցությանը: Այս մասին Վրաստանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը:

«Հուլիսյան գագաթնաժողովում Դաշինքի առաջնորդները հայտարարել էին, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ Վրաստանը կանդամակցի Դաշինքին, եւ մենք կշարունակենք նրան պատրաստել անդամակցությանը»,- նշել է Գյոթեմյուլլերը, փոխանցում է  «Գրուզիա-օնլայնը»:

«Ձեզ մոտ առաջընթաց կա բարեփոխումների անցկացման, տնտեսական զարգացման, արդյունավետ անվտանգության եւ պաշտպանության ինստիտուտների կառուցման տեսակետից, ինչպես նաեւ զինված ուժերի արդիականացման գործում: Խորհուրդ եմ տալիս շարունակել այս ուղին, քանի որ այդ ճանապարհը ձեզ կբերի ՆԱՏՕ-ի անդամակցությանը»,- հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում եւ Ռուսաստանին կոչ է անում «Վրաստանի տարածքից» զինված ուժերը դուրս բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն ցանկանում է ադրբեջանական բանակը հասցնել դաշինքի չափանիշներին և «հասնել խաղաղության Երևանի և Բաքվի միջև»
«ՆԱՏՕ-ն տարիների ընթացքում աշխատել է Ադրբեջանի հետ բազմաթիվ հարցերի շուրջ, և մենք այժմ ուղիներ ենք փնտրում մեր գործընկերությունն ավելի ընդլայնելու համար...
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Կովկաս տեղի է ունենում տարածաշրջանում զգալի փոփոխությունների ֆոնին. Մարկեդոնով
Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ...
Վրաստանի եվրաինտեգրումը կնպաստի ՆԱՏՕ-ին նրա անդամակցության գործընթացին. Գլխավոր քարտուղար
«ԵՄ-ի կողմից տրված թեկնածուի կարգավիճակը ձեր կայունությունն ու բարեկեցությունը բարձրացնելու...
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից մեկն է. Վարչապետ
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցեր, ինտեգրացիոն գործընթացին առնչվող թեմաներ...
Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը...
Ամենաշատ