News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թափոնների մակարդակը համաշխարհային մասշտաբով կարող է 70 տոկոսով աճել մինչեւ 2050 թվականը, եթե ուրբանիզացիայի ու բնակչության աճի ներկա տեմպերը պահպանվեն, հայտարարել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, գրում է Reuters–ը։

Համաձայն զեկույցի՝ երկրները կարող են տնտեսական եւ բնապահպանական շահույթ ստանալ՝ բարելավելով աղբահանությունը, վերամշակումն ու ուտիլիզացիան։

«Մենք պետք է իսկապես ուշադրություն դարձնենք Հարավային Ասիային ու Աֆրիկային, քանի որ 2050 թվականին  Հարավային Ասիայում թափոնները կրկնապատկվեն, իսկ արտանետումները Աֆրիկայում՝ Սահարայից հարավ կեռապատկվեն»,–նշում է զեկույցի հեղինակը։  

Համաձայն հաղորդագրության՝ ներկա տեմպերի դեպքում աղբի քանակությունն 2016 թվականի 2 մլրդ տոննայից հասնելով 3.4 մլրդ տոննայի՝ 2050 թ.–ին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ