News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Everdays ընկերությունը սոցցանց է ստեղծել, որի գլխավոր թեման է մահը եւ դրա հետ կապված վիշտը, հայտնում է TheNextWeb-ը:

CEO Everdays-ի հիմնադիր Մարկ Ալերմիզին այն նկարագրում է որպես «Մահվան Facebook»: Նրա խոսքով՝ սոցցանցը կոչված է միավորելու մարդկանց, որոնք «կյանքի ճանապարհին որոշակիորեն նման փուլեր են անցնում», այսինքն՝ վերապրում են մտերիմների մահը:

Ցանցի օգտատերերը կարող են  վիրտուալ «բեմ» պատրաստել մահացած ընկերոջ կամ ազգականի լուսանկարով եւ նրա մասին գրառումներով: Հավելվածը նաեւ հատուկ գործառույթ ունի՝ հոգեհանգստի կամ հուղարկավորության հրավերքներ ուղարկելու համար: Ըստ վիճակագրության՝ իր աշխատանքի ժամանակահատվածում հավելվածով տեղեկացվել է ԱՄՆ-ում մահվան 0,5 տոկոսի մասին. Everdays-ը միավորել է մահացած ամերիկացիների ընկերներին եւ ազգականներին:

Ալերմիզիի խոսքով՝ Facebook-ի օգտատերերը հաճախ խուսափում են ցանցում մտերիմների մահվան մասին պատմել, ինչի համար մի շարք պատճառներ կան: Առաջին՝ նրանք չեն ցանկանում, որ նման բովանդակությամբ գրառումը ահռելի թվով մարդ տեսնի, որոնք, հավանաբար, հանգուցյալի հետ կապ չունեն: Երկրորդ՝ նրանք չեն ցանկանում, որ հարազատի մահվան մասին գրառումը հայտնվի ընկերոջ լրահոսում՝ գովազդի եւ «պարող կատվի պատկերով գրառման» միջեւ:

Նախկինում Everdays-ն աշխատում էր «անտեսանելի» ռեժիմում, սակայն հիմա հավելվածը բոլորի համար բաց է: Օգտատերերը կարող են այն բեռնել Android-ով եւ iOS-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ