News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Միջազգային քաղաքականության մեջ «Վրացական երազանքի» գլխավոր առաջնահերթությունն են 2 ուղղություն՝ Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է «Վրաստան-օնլայնը»:

«Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները եւ, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Բախտաձեն ավելի վաղ հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը նշել էր, որ Պոմպեոն հաստատել է ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հաստատունությունը: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ մի օր Վրաստանին կտեսնենք ՆԱՏՕ-ում»,- նշել է նա:

«ԱՄՆ-ն շարունակում է աջակցել երկրի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Վրաստանի՝ իրավունքի գերակայության եւ հաշվետու կառավարման ամրապնդման ջանքերին»,- հայտարարել էր ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոնդոնում կընթանա բրեքսիթի հանրաքվեի աջակցության ցույց
Ցույցը, որի կազմակերպիչն է People’s Vote ընկերությունը, կսկսվի երթով, որը կավարտվի Խորհրդարանի հրապարակում…
ԵՄ․ Իտալիայի բյուջեն Եվրամիության կանոնների աննախադեպ խախտում է
ԵՀ-ն Հռոմին նախազգուշական նամակ է հղել․․․
Փոխվարչապետի պաշտոնակատարը Վենետիկի հանձնաժողովին կտեղեկացնի կառավարության ծրագրերի մասին
Միրզոյանը, մասնավորապես, կներկայացնի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծերը․․․
ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Սիրիայի, Իրանի եւ Արցախի հարցերը
Մնացականյանը նշել է, թե Հայաստանը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ ձեւավորված սերտ գործընկերային համագործակցությունը․․․
Գարեգին Բ-ն ԵՄ ներկայցուցչի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավարին…
Մերկելը Brexit-ից հետո Լոնդոնի հետ սերտ համագործակցություն է ակնկալում
Ներկա պահին Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները փակուղում են․․․
Ամենաշատ
Partner news