News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մալազիան չի կարող ընդունել միասեռ ամուսնությունները: Այս մասին ասել է վարչապետ Մահաթհիր Մոհամեդը, գրում է  Reuter-ը:

«Մալազիայում կան որոշ բաներ, որ մենք չենք կարող ընդունել, թեեւ դա արեւմտյան երկրներում մարդու իրավունքների համատեքստում է դիտարկվում», - լրագրողներին ասել է 93-ամյա վարչապետը: «Մենք չենք կարող ընդունել ԼԳԲՏ-ին, ինչպես նաեւ տղամարդկանց եւ տղամարդկանց, կանանց եւ կանանց միջեւ ամուսնությունը»:

Նրա հայտարարությունը, հավանաբար, Մալազիայում հետագա քննարկումների առիթ  կդառնա, որտեղ ակտիվիստները մտահոգություն են հայտնել ԼԳԲՏ խմբերի նկատմամբ հասարակության եւ իշխանությունների թշնամանքի մասին:

Սեպտեմբերին երկրի նահանգներից մեկում երկու կանանց, «լեսբիական սեքսով զբաղվելու» փորձի համար, փայտով ծեծելու միջոցով պատժել էին: Մահաթհիրը դատապարտել է այս պատիժը` ասելով, որ «այն չի արտացոլում իսլամի արդարությունը կամ գթասրտությունը»:

Մալազիայում օրալ եւ անալ սեքսը համարվում է անբնական: Խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչեւ 20 տարի ժամկետով, փայտերով ծեծ եւ տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ