News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երախտագիտության մեդալով պարգեւատրել է «Սմիթսոնյան» հաստատության ներկայացուցիչներին:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը եւ 25-րդ հոդվածը.

Հայ-ամերիկյան մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգեւատրել.

Դեյվիդ ՍՔՈՐԹՈՆԻՆ

«Սմիթսոնյան» հաստատության

քարտուղար (ԱՄՆ)

Սաբրինա Լին ՄՈԹԼԻԻՆ

«Սմիթսոնյան» հաստատության ազգագրության եւ մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն (ԱՄՆ)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ