News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Չէի ասի, որ շատ լուսավոր, պայծառ մթնոլորտում անցավ քարոզարշավը, բայց ես այսօր որոշել եմ չխոսել վատ բաների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այսօր Հայաստանի անկախության տոնն է, շատ բարձր տրամադրություն ունեմ, եւ մեր քարոզարշավի վերջին օրն է: Մենք այսօր մեր ջանքերը ներդնելու ենք, իսկ ընտրություններից հետո բնականաբար կամփոփենք եւ կամփոփենք, կխոսենք բոլոր այն խնդիրներից, որ այս ընթացքում առաջացել են: Այսօր մարդկանց պետք է տալ դրական ուղերձներ, դրական մեսիջներ, որ անկախության օրը չփչացնենք»,-ասաց նա:

Հարցին, թե «Լույս» եւ «Իմ քայլը» դաշինքների միջեւ լարվածությունը բարձրացրե՞ց «Լույս»-ի վարկանիշը, թե ընդհակառակը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ նայում: Եղել է հայտարարություն եւ եղել է պատասխան հայտարարություն: Ես ինքս քաղաքականության մեջ առաջնորդվում եմ սկզբունքով, որ չի կարելի որեւէ անպատասխան թեմա թողնել: Մենք մնացել ենք սիրո եւ համերաշխության սկզբունքներին հավատարիմ: Դա անցած էտապ է, դրան չենք անդրադառնում: Քարոզարշավից հետո բոլոր խնդիրներից էլ կարող ենք խոսել:

Ես ասացի, որ մենք հաղթող ենք, թե հիմա դա այդ հայտարարությունների կամ լարվածության արդյունք է, չեմ կարող ասել: Այն, որ վերջին շաբաթվա ընթացքում մենք վերելք ենք ապրել, դա միանշանակ է: Մենք հիմա բարձունքի վրա ենք: Կան ուժեր, որոնց բարձունքն ավելի շուտ է եղել, հիմա անկման մեջ են»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը՝ չմասնավորեցնելով, թե որ ուժերի մասին է խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Հայտնի է Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը. Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը այդ ցանկում չեն
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի...
Սա նոր Հայաստանի առաջին քայլն էր. ՀՀ նախագահը շնորհավորել է ավագանու նորընտիր կազմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ...