Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կարեն Ղ.-ն իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Արսեն Գ.-ի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Opel-ը առաջ է ընթացել եւ վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»):