News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Հովհաննես Պողոսյանը, ով 2016-ին հակառակորդի փամփուշտից  գլխի ծանր վնասվածք էր ստացել, չի կարողանում №1 «Հերացի» Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հայտնվել:

«Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատճառաբանում է, որ տեղ չունեն: Արդեն 4 ամիս է ՝ մենք սպասում ենք, թե երբ տեղ կազատվի: Նման ծանր վնասվածքի դեպքում, ինչպիսին որդուս մոտ է, այդ ժամկետն անընդունելի է, դա բացասաբար է ազդում նրա մկանային համակարգի շարժունակության վրա», -սեպտեմբերի 21-ին լրագրողներին ասաց  Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը:

«Ինձ ասացի գրանցվեք հերթում եւ սպասեք, մենք ձեզ կզանգենք: Մարդ, որն իր առոջղությունը տվել է հայրենիքն, չի կարողանում հիվանդանոց ընկնել», - ասաաց Ասատրյանը՝ հայտնելով, որ այսօր իրավիճակի մասին տեղեկացրել է պաշտպանության նախարարին:

Վնասվածխքից հետո Հովհաննեսի աջ ձեռքը չի աշխատում, իսկ աջ ոտքը դժվարությամբ է շարժվում:

«Խոսքի ակտիվություն է նկատվում: Ես աստիճանաբար նրան այբուբենն եմ սովորեցնում, քանի որ նա չի հիշում տառերը», - ասաց նա:

Հովհաննեսի մայրը կարողացել է Կարմիր Խաչի հայկական հասարակության միջազգային վերականգնողական կենտրոնի ուղեգիր ստանալ:

«Մահը հաղթած» Հովհաննես Պողոսյանը սեպտեմբերի 24-ից այնտեղ վերականգնողական կուրս կանցնի:

Նշենք, որ այսօր Հովհաննես Պողոսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար «Արիության»  մեդալով է պարգեւատրվել:

Հովհաննեսը 23 տարեկան է եւ մինչ բանակ զորակոչվելը թատրոնում էր խաղում: Այսօր նրա միակ նպատակը լիովին ապաքինվելն է: Հովհաննեսը մասնակցել է ապրիլյան պատերազմին եւ մինչ այսօր չի կարողանում մոռանալ այդ շրջանի իրադարձությունները:

2016 թվականի ապրիլի 3-ին Թալիշում նա ոտքից վիրավորվել էր, իսկ մեկ ամիս անց՝ մայիսի 13-ին, Մարտակերտում դիպուկահարի կրակոցից գլխի վնասվածք ստացել, որից հետո 26 օր անցկացրել  կոմայի մեջ:

Նախքան զորակոչը Հովհաննեսը ընդունվել էր Թատերական ինստիտուտ, բանակից զորացրվելուց հետո  պատրաստվում էր շարունակել ուսումը, սակայն լուրջ վնասվածքը փոխեց նրա կյանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 2500 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն…
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է. Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին...
Մեկ շաբաթում Ադրբեջանի զինուժն արձակել է 1300 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը...
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 2000 կրակոց. Արցախի ՊԲ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն...
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը արձակել է շուրջ 700 կրակոց. Արցախի ՊՆ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն...
Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 4-ից 10-ը խախտվել է 120 անգամ
ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել...
Partner news