News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս օրերին քննարկման առարկա դարձած «Սելֆիի ժամ» միջոցառմանը մասնակցել են սակավաթիվ հայտնի գործիչներ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Երեւանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը։

Հատկանշական է, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ Հանրապետության հրապարակում հանրությունը կկարողանա շփվել եւ լուսանկարվել հայտնի գործիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ