News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցները անվանել են  անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Դրանք նոր պատժամիջոցներ չեն, դրանք նախօրոք հայտարարվել էին, ուստի ժամանակ կար վերլուծելու սպառնալիքները եւ նվազագույնի հասցնելու ռիսկերը, որոնք, անկասկած, առաջանում են Վաշինգթոնի այս գործողությունների հետեւանքով», - լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա պատժամիջոցները «թշնամական է անվանել, այսպես ասենք, ոչ բարեկամական, անկանխատեսելի եւ, իհարկե, որոնք  շարունակում են վնաս հասցնել առանց այդ էլ թշվառ վիճակում գտնվող երկկողմ հարաբերություններին»:

«Այս պատժամիջոցներում կարելի է նկատել երկու գործոն. առաջինը՝ անարդար, անբարեխիղճ մրցակցությունը, ոչ առեւտրային մեթոդների փորձը, որոնք հակասում են միջազգային առեւտրի նորմերին եւ սկզբունքներին, ամերիկյան արտադրողների հիմնական մրցակցին շուկաներից դուրս մղելու փորձը»,-ասել է Պեսկովը:

 Նրա խոսքով, «ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը ոչ թե պարզապես մրցունակ չէ, այլեւ հաճախ գերմրցունակ»: Երկրորդ գործոնը Վաշինգթոնի պատժամիջոցային հիստերիան է, որը, ցավոք, շատ բազմակողմանի է իր դրսեւորումներում:

Այն շարունակում է գերակշռել մեր ամերիկացի գործընկերների մոտ եւ հնարավորություն չի տալիս սթափ գնահատել երկկողմ հարաբերությունների հեռանկարները», - եզրափակել է Պեսկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ