News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականի առաջին կիսամյակին տվյալների արտահոսքի դեպքերի 65 տոկոսը տեղի է ունեցել ընկերության սեփական աշխատակիցների պատճառով։ Այսպիսի եզրակացության են եկել InfoWatch ընկերության վերլուծաբանները, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

Միաժամանակ արտաքին հարձակումներին բաժին է ընկնում դեպքերի 35 տոկոսն այն պարագայում, երբ 2017 թվականի սկզբին այս ցուցանիշը կազմել է 43 տոկոս։ Իսկ տվյալների արտահոսքի 53 տոկոսը տեղի է ունեցել սովորական աշխատակիցների պատճառով, եւս 3.5 տոկոսը՝ կապալառուների, 2.3 տոկոսը՝ ընկերության ղեկավարի, 1.2 տոկոսը՝ համակարգի ադմինիստրատորի։

Միաժամանակ, աշխատակիցների պատճառով արտահոսքը վտանգավոր է ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական ցուցանիշով՝ եթե հաքերները փորձում են գողանալ միայն որոշակի տվյալներ, ապա աշխատակիցները, որպես կանոն, թույլ են տալիս բացարձակապես հազվադեպ տեղեկության արտահոսք։  

Ավելի հաճախ արտահոսքը առնչվում է աշխատակիցների եւ հաճախորդների տվյալներին՝ 69 տոկոս։ 2-րդ տեղում է վճարային տեղեկությունը՝ 21.3 տոկոս, 3-րդ տեղում՝ 5.3 տոկոսով պետական գաղտնիքը, 4.4 տոկոսը՝ կոմերցիոն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ