Fitch վարկանշային գործակալությունը իջեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները 2019 թվականի համար։ Փորձագետներն այսպիսի որոշումը բացատրել են ԱՄՆ- կողմից պրոտեկցիոնիզմով եւ Չինաստանի հետ շարունակական առեւրտրային պատերազմով՝ տեղեկացնում է РБК-ն։
Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քուլթոնը նշել է, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն իրականություն դարձրեցին Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային պատերազմը։
Նա անեւ ասել է, որ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը, չնայած բոլոր խնդիրներին, աճում է 3,3 տոկոսով, ինչը բարձր է անցյալ տարվա ցուցանիշից։