News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 21–ին, անցկացվող տոնական միջոցառումներին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետը մայրաքաղաքի կենտրոնում շրջել է դուստրերի հետ, սելֆիներ արել քաղաքացիների հետ։

«Եկեք, մի քիչ քայլենք էլի, ժողովուրդ ջան։ Լավ էլի եղբայր, դուրս եմ եկել երեխաներիս հետ քայլելու»,– անընդհատ հորդորում էր Նիկոլ Փաշինյանը, սակայն, քաղաքացիները շարունակում էին լուսանկարվել նրա հետ։

Անվտանգության աշխատակիցներին մի կերպ էր հաջողվում ճանապարհ բացել վարչապետի եւ նրա դուստրերի համար։

Նշենք, որ այսօր Հայաստանը նշում է Անկախության 27–րդ ամյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ