News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ։

«Այսօր մենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին նշում ենք Հայաստանի անկախության տարեդարձը։ Հայաստանի եւ Կանադայի միջեւ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատվել, որոնք մենք մտադիր ենք ավելի ամրապնդել։ Ավելի քան 60 000 կանադացիներ հայկական արմատներ ունեն եւ նրանց ներդրումը օգնել է Կանադային դառնալ բարգավաճ, վառ եւ բաց երկիր, ինչպիսին այն հիմա է»,–ասված է Թրյուդոյի շնորհավորական ուղերձում։

Կանադայի վարչապետի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին Կանադայի հայերը ողջունել են հազարավոր սիրիացի փախստականների, եւ արել են ամեն ինչ, որ նրանք իրենց անվտանգ զգան։

«Հայաստանն ու Կանադան խաղաղության, արդարության, ժողովրդավարության ընդհանուր տեսլական ունեն, եւ համագործակցում են միջազգային կազմակերպություններում, ինչպես Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն է։ Կանադայի կառավարության անունից ցանկանում եմ իմ լավագույն ցանկությունները հղել բոլոր նրանց, որոնք նշում են Հայաստանի անկախության տոնը»,–նշված է ուղերձում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ