News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ եւ ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով, նորանոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, որոնք հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով, որոնք կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եվ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աճակցելու համար:

Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, որոնք նոր են ի հայտ գալու, այլեւ բոլոր նրանց, որոնք մինչեւ այժմ էլ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո եւ համերաշխության տրամաբանության ներքո:

Մենք բոլորս մարդկանց հետ մշտական երկխոսության ու համագործակցության պայմաններում միասին պետք է էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյուաբերող եւ խաղադրույք կատարող երկրից վերածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային եւ տեխնոլոգիական երկրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ