News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանեփի դանիական արտադրող StenoCare-ը պատրաստվում է հոկտեմբերին բաժնետոմսեր տեղադրել Կոպենհագենի բորսայում։ Ընկերությունը Եվրոպայում առաջինը կկատարի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղադրում (IPO), որպեսզի շահույթ քաղի ներդրողների անընդհատ աճող հետաքրքրվածությունից՝ տեղեկացնում է Reuters-ը։

StenoCare-ը դանիական առաջին ընկերությունն է, որը կանեփի յուղ արտադրելու վաճառելու եւ արտահանելու թույլտվություն է ստսցել։ Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է միջոցներ աշխատել սեփական գործարան կառուցելու համար, որը թույլ կտա իր արտադրանքով ապահովել տեղական շուկան եւ արտահանել այն եվրոպական այլ երկրներ։

StenoCare-ը հայտնել է, որ այս IPO-ն իր տեսակի մեջ առաջինը կլինի Եվրոպայում։

Ընկերությունը ակնկալում է Կոպենհագենի բորսայում 18,6 դանիական կրոնի (2,9 մլն դոլար) եկամուտ ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ