News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միանալ իրեն եւ միասին պայքարել իրեն հայհոյողների դեմ։

«Արդեն մի քանի անգամ հասցրել եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ հորդորել եմ միանալ ինձ եւ միասին պայքարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամների, «Իմ քայլը» դաշինքի ավագանու այն անդամների դեմ, որոնք սոցցանցերը ողողել էին իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի հասցեին անպարկեշտ որակումներով։ Նրանք իրական մարդիկ են, հարգարժան վարչապետի կուսակիցներն են, «Իմ քայլը» դաշինքի անդամներն են, ուստի դիմելով որպես նախկին գործընկերոջ՝ հորդորում եմ միանալ ինձ եւ պայքարել իր կուսակիցների դեմ»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին Երեւանի Հյուսիսային պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածուն։

Նշենք, որ այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, https://news.am/arm/news/472214.html որ իր զորակցությունն է հայտնում Նաիրա Զոհրաբյանին. «Ես ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան եւ ասել, որ իսկապես անթույլատրելի է, որ ընդհանրապես ՀՀ որեւէ քաղաքացի որեւէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն էր հայտնել սոցիալական ցանցերում իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանությունների առնչությամբ: Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական բնույթի եւ սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։ Իր հերթին Թաթոյանը այդ նյութերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ