Այդ արդյունքները «նկարովի» են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Gallup–ի արդյունքներին։
«Բոլորդ էլ գիտեք, որ այդ արդյունքները նկարովի են, արդյունքը ժողովուրդն ա ասելու, իրանց հարցրեք»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ ըստ «GALLUP International association»-ի հեազոտության՝ հարցին, թե ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը , պատասխանել են՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 60․6%, ԲՀԿ՝ 9․2%, «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3․4%, ԵԾԿ՝ 1․3%, «Ժառանգություն» կուսակցություն՝ 1․1%, ՀՅԴ՝ 0․8%, ՕԵԿ՝ 0․7 %, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք՝ 0․7%, «Ռեֆորմիստների» կուսակցություն՝ 0․4 %, «ժողովրդավարական ուղի» կուսակցություն և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք՝ 0․4 %, «Հայք» կուսակցություն՝ 0․3 %, հրաժարվում եմ պատասխանել տարբերակը՝ 11․6 %, դժվարացել են պատասխանել` 8․9%-ը։
«Մենք ունենք ցուցանիշներ, որով, եթե հանում ենք «հրաժարվում եմ պատասխանել» ու «դժվարանում եմ պատասխանել» տարբերակները, ապա ստացվում է` 76․3 %`«Իմ քայլը» կուսակցութունների դաշինքին, 11․6 %՝ ԲՀԿ, 4,3 %՝ «Լույս» կուսակցությունների դաշինքին»,– հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։