News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունն այն մասին, թե Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ Brexit-ի շուրջ բանակցությունները փակուղում են հայտնվել, խիստ տհաճություն են պատճառել Շոտլանդիայի առաջին նախարար Սթերջենին, ով այն «ահավոր» է անվանել՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Վարչապետի հայտարարությունն ահավոր էր։ ԵՄ-ի տեսակետը երեկ միանշանակ ասվել էր, բայց, նա չէր լսել, ինչն արդեն նորություն չէ։ Եթե նրա մարտավարությունը հիմա այն է, որ ավելի հաստատակամորեն կյանքի կոչի ձախողման դատապարտված առաջարկները, իսկ հետո ԵՄ-ին մեղադրի համաձայնության չգալու մեջ, ապա նա մեծ վնաս կհասցնի բոլոր նրանց, ում, ինչպես ենթադրվում է, նա ծառայում է»,- ասել է Սթերջենը։

Շոտլանդիայի կառավարության ղեկավարի տեսակետն այն է, որ Brexit-ի իրականացման միակ ճանապարհը ԵՄ միասնական շուկայի եւ Մաքսային միության մեջ մնալն է։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ