News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Կարապի լճի տարածքում կազմակերպած քարոզարշավի ընթացքում ասաց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Մենք այսօր ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում։ Երկու օր անց ընտրությունների օրը լինելու է պատմական օր։ Վերջին 23 տարվա մեջ առաջին ընտրություններն են, որ այլեւս ձեր քվեն ոչ ոք չի գողանալու, եւ ձեր քվեն գնալու է եւ հասնի ուղիղ իր նպատակին»,–ասաց Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ սեպտեմբերի 23–ը այն պատմական օրն է, երբ երեւանցիները գնալու են ընտրատեղամաս, իրացնեն իրենց իրավունքը եւ իրենց քվեով հաստատեն մեր ժողովրդի հաղթանակը։

 «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց ավագանու անդամներին. «Այն մարդիկ են, որոնք տասնյակ տարիներ ժողովրդի կողքին կանգնած պայքարել են այս օրվա համար։ Ավագանու թեկնածուները բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնք իրենց աշխատանքով ամեն րոպե անելու են այնպես, որ մեր Երեւանը դառնա մեր երազանքների քաղաքը»։

Նա անդրադարձավ ՀՀ անկախության տարեդարձին. սեպտեմբերի 23–ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ։

«Անկախությունը անհրաժեշտ պայման էր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքը որոշի իր պետության ճակատագիրը։

Մեր պետությունը դե յուրե անկախ էր, բայց դե ֆակտո՝ ոչ։ Որպեսզի ժողովուրդը հնարավորություն ունենա ինքը որոշի իր ճակատագիրը՝ անկախությունը անհրաժեշտ պայման է, բայց այդ անկախությունը մեր ժողովրդից խլել էին այն մի խումբ մարդիկ, որոնք չէին ստացել դրա մանդատը։

Բայց հաշվի չէին առել, որ եթե 1991–ին մեր ժողովուրդը ընդվզեց եւ ձեռք բերեց անկախություն, ի՞նչ էին իրենցից ներկայացնում, որ մեր ժողովուրդը իրենց հախից չգա»,–ասաց Հայկ Մարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողներին, այդ թվում նաեւ ժամկետային, տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Արծրուն Հովհաննիսյան
«Փաստ». Ո՞ւմ հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը
Ճշմարտության առջեւ չմեղանչելու համար նշենք, որ...
«Հրապարակ». «Գնալու եմ չոքեմ, աղաչեմ». ՀՀԿ-ն հաշվում է իր շանսերը. «աբիժնիկ» Մհերն ու Նեմեցի շրջապատը
Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին...
«Հրապարակ». ՀՀԿ-ական նախկին մարզպետը տաքսիներով է քարոզարշավ անում, ՔՊ-ականը համայնքապետերի վրա «պլան» է դնում
Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է...
«168 ժամ». Զինծառայողներին պարտադրում են ընտրե՞լ. Ասել են՝ դա կազմակերպում է Փաշինյանը
եր տեղեկություններով՝ Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինծառայողները զանգահարում են ծնողներին...
Արմեն Աշոտյանը կառաջադրվի թիվ 4 ընտրական տարածքում եւ կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս...
Ամենաշատ
Partner news