News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունն անկախության տոնի առթիվ Նոր Նորքում խորովածի հյուրասիրություն էր կազմակերպել։ Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 21–ին ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հյուրասիրությունը կապ չունի քարոզարշավի հետ։

Նա նշեց, որ ՀՅԴ–ի Նոր–Նորք վարչական շրջանի կոմիտեն հյուրասիրությունը կազմակերպել է անկախության տոնին առթիվ։

Ամփոփելով քարոզարշավը, Մանուկյանը նշեց, որ այս ընթացքում լուրջ խախտումների ականատես չեն եղել։

«Քարոզարշավը մի քիչ քաղաքականացվեց, իմ ընկալմամբ՝ հատուկ խախտումներ չկային»,–նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր՝ քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը, Մանուկյանը պատասխանեց ՝ շատ բարձր։

«Իսկ ինչու՞ բարձր չպիտի գնահատենք, երկրում իրավիճակ է փոխվել, բարձրացել է մարդկանց մտածելակերպը, հոգեվիճակը, և ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները քվերակելու են իրենց խղճի մտոք»,–ասաց նա։

Խոսելով հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու՝ Հայկ Մարությանի հայտնի թեզից, Մանուկյանն ասաց. «Ես ճիշտ չեմ համարում սեւերի և սպիտակների բաժանումը։ Երբ խոսում ենք տրանսպորտի խնդրից, ի՞նչ է՝ պետք է տրանսպորտում նստարանները բաժանենք սեւերի և սպիտակների՞. սա անընդունելի է , սրա մասին բազմիցս մենք ասել ենք։ Երբ խոսքը գնում է մեր ժողովրդի մասին, ժողովուրդը չի կարող սև լինել»։

ՀՅԴ–ական քաղաքապետի թեկնածուն հույս հայտնեց, որ ընտրությունների օրը ընտրակաշառքի կամ վարչական լծակների գործադրման դեպքեր չեն լինի։ Մանուկյանը նշեց, որ այս ընթացքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ լսել է, սական չմասնավորեցրեց, թե խոսքը որ քաղաքական ուժի մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ