News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սոչիում կայացել է Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, ով աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի կառավարության մեջ էական փոփոխություններ են կատարվել։ Մենք պետք է «ստուգենք ժամացույցները» որոշ հարցերի շուրջ, որոշ հարցեր վերակարգավորենք։ Անցյալում, բոլորովին վերջերս, շատ վեճեր էին ծագում։ Ասենք, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցերում մեզ պետք է վերջակետ դնել»,- ասել է ՌԴ նախագահը։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, թե ակնկալում է, որ բելառուսա-ռուսական օրակարգում առկա հարցերը մինչեւ տարեվերջ կլուծվեն։

«Մենք հստակ կատարում ենք մեր պայմանավորվածությունները, պարտավորությունները՝ թե բելոռուսները, թե ռուսաստանցիները։ Մենք ձեզ հետ ենք, բնականաբար։ Հարցերը այնքան էլ բարդ չեն, թեեւ ֆինանսական առումով մի քանիսը ծանր են, քանի որ ներառված են ֆինանսական մեծ հոսքերում։ Այնուամենայնիվ, դրանք պետք է լուծվեն։ Հարցերի լուծման խնդիրներ ես չեմ տեսնում։ Կարծում եմ՝ ուղղակի պետք է որոշումներ կայացնել»,- Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում «Բելտա» գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ