News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ մինչ օրս սպասում է Պետրովի եւ Բոշիրովի լուսանկարներին, որ արվել են Սոլսբերիի տաճարի մոտ, եւ որոնք նրանք խոստացել էին փոխանցել իր հետ հարցազրույցից հետո՝ տեղեկացնում է BBC-ն։

«Նրանք ասացին, որ եթե գտնեն այդ լուսանկարները, ապա կուղարկեն իմ WhatsApp-ին։ Այնպես որ՝ ես մինչ այժմ սպասում եմ։ Այն ժամանակ այդ լուսանկարները նրանց մոտ չէին»,- BBC-ին տված հարցազրույցում հայտնել է Սիմոնյանը։

Նրա խոսքերով՝ ինքը փորձել է զանգահարել այն համարին, որից Պետրովն ու Բոշիրովը կապվել էին իր հետ, սակայն հեռախոսը անհասանելի գոտում է։

Սիմոնյանը ասել է, թե հավատում է, որ Պետրովն ու Բոշիրովը բրիտանական ոստիկանության հրապարակած տեսանյութի մարդիկ են։ «Ես սեփական աչքերով եմ տեսել, որ նրանք նույն տեսքն ունեին, ինչ որ տեսանյութի մարդիկ»,- պարզաբանել է լրագրողը։

«Ինչ վերաբերում է հայտնի պատմությանը, ես հիմքեր չունեմ նրանց հավատալու՝ ես նրանց չգիտեմ, մենք հին ընկերներ չենք։ Սակայն ես մեծ հիմք չունեմ հավատալու նաեւ հատուկ ծառայություններին, որոնք նախկինում արդեն ստել են»,- հավելել է նա։

Այն հարցին, թե Պետրովի եւ Բոշիրովի հետ RT-ի հարցազրույցը չի՞ վկայում արդյոք այն մասին, որ այդ հեռուստաալիքն իրոք, ինչպես ասում են, ռուսական իշխանութան քարոզչամեքենա է, Սիմոնյանը պատասխանել է․ «Ձեր հարցն ինձ հիշեցնում է տիպական արեւմտյան քարոզչություն, որի պատճառով մարդիկ RT են նայում»։

Սիմոնյանը նաեւ նշել է, որ այդ երկուսն ակնհայտորեն ակնկալում էին, թե ինքը պետք է սատարեր իրենց, սակայն «Ես պատասխանեցի, որ իրենց դրա համար չեմ հրավիրել, որ սատարեմ, ես փաստաբան չեմ, այլ լրագրող»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ