Apple ընկերությունը iTunes վիրտուալ խանութում օգտագործողների զանգերի եւ էլեկտրոնային նամակագրության հաշվառման վերաբերյալ գաղտնիության կանոններում նոր դրույթ է ավելացրել:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով VentureBeat ինտերնետային պորտալին, որը մասնագիտանում է տեխնոլոգիական նորություններում:
Հրապարակման մեջ նշվում է, որ նշված դրույթը ներառվել է փաստաթղթի նորացված տարբերակում:
«Խարդախության հայտնաբերման եւ կանխման նպատակով տեղեկությունն այն մասին, թե ինչպես եք օգտագործում սարքը, այդ թվում զանգերի եւ էլեկտրոնային նամակների մոտավոր թիվը, որը դուք ուղարկում եւ ստանում եք, օգտագործվելու է գնման ժամանակ վստահության վարկանիշը պարզելու համար,-նշվում է կանոններում: Տեղեկությունների տրամադրումը կատարվում է այնպես, որ Apple-ը չի կարող ձեր սարքի տվյալ ցուցանիշների մասին իմանալ: Տեղեկությունները մեր սերվերներում պահպանվում են սահմանափակ ժամանակահատվածում»: