Իրանի հարավային Ախվազ քաղաքում՝ ռազմական շքերթի ընթացքում, ահաբեկչություն է տեղի ունեցել,   հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:

Վերջինիս հաղորդմամբ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ մահացել է, նրանց թիվը չի հստակեցվում:

Նաեւ հաղորդվում է մի քանի տուժածի մասին: