News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը մտադիր է մոտ ապագայում Վենեսուելայի ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկել: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Կարծում եմ, մոտ օրերս դուք կտեսնեք Վենեսուելայի ղեկավարության վրա, որոնք գործում են ժողովրդի շահերի դեմ, ճնշումն ավելացնելու համար քայլերի շարք», -պատմել է պետքարտուղարը:

«Մենք մտադիր ենք երաշխավորել, որ Վենեսուելայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կարծիքը», - հավելել է Պոմպեոն:

Նա չի նշել, թե արդյոք խոսքը  վենեսուելական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ մասին է  եւ մասնավորապես այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ