News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում «Բելսատ»   հեռուստաալիքի կոնտենտի  զարգացման մենեջերին աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ նա   Facebook-ի իր էջում տեղադրել է սոցցանցերում ծաղրանքի արժանացած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի  լուսանկարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է eurointegration.com.ua-ն:

Բելառուս Իվան Շիլոն 2 տարի աշխատել է «Բելսատում», որը հովանավորում է Լեհաստանի ԱԳՆ-ն եւ իր առաքելությունն է անվանում ժողովրդավարության   առաջխաղացումը:

Facebook-ի իր էջում Շիլոն տեղադրել է Սպիտակ տանը Դուդայի եւ Թրամփի հանդիպման նկարը, որը Լեհաստանում եւ նրա սահմաններից դուրս  քննադատության եւ ծաղրի առիթ է դարձել:

Նկարն առաջինը Twitter-ում հրապարակել էր ԱՄՆ նախագահը: Դրանում Դուդան եւ Թրամփը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրում: Թրամփը նստած է սեղանի մոտ, իսկ Դուդան կանգնած է:

Facebook-ի էջում Շիլոն հրապարկել է նկարը՝ գրելով «Ձախից՝ Լեհաստանի նախագահն է»: Ավելի ուշ նա հայտնել է, որ հաջորդ օրն իրեն հեռացրել են:

 «Ինձ ազատեցին: Առանց որեւէ խոսակցության, հեռացրել են աշխատանքային չաթերից եւ փակել մուտքի հասանելիության  բոլոր իրավուքնները: Միգուցե մի օր ես ավելի մանրամասն գրեմ այդ մասին: Գուցե, ոչ: Բայց իրավիճակն ահավոր է: Ղեկավարները չպետք է ներողություն խնդրեն, բայց չպետք է նաեւ մյուսներին ազատեն իրենց սխալների պատճառով, դա էլ է սխալ», - գրել է Շիլոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ