News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ նշելով, որ այդ մասին այսօր առավոտյան իրեն զեկուցել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ես այսօր առավոտյան լսեցի ոստիկանության պետ Վալերի Օսիպյան զեկույցը, եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ երեկ որեւէ միջադեպ չի արձանագրվել այդ տոնակատարությունների ընթացքում: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ են մասնակցել, ըստ որոշ գնահատականների՝ մասնակիցների թիվը, առավոտից սկսած, անցել է 150 հազարի սահմանը, բայց ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Սա իսկապես բացառիկ ցուցանիշ է եւ ցույց է տալիս, որ, իրոք, Հայաստանում սիրո եւ համերաշխության բացառիկ մթնոլորտ է, ինչի առիթով ես մեզ բոլորիս շնորհավորում եմ, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման իրավիճակի համար, որովհետեւ այդ իրավիճակի հեղինակը մեզանից յուրաքանչյուրն է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մեկնում է Արարատի մարզ եւ 17:00-ին Արտաշատի կենտրոնական հրապարակում կհանդիպի բնակիչների հետ:

Տպել
Partner news