News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում այսօր՝ սեպտեմբերի 22-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 00։30-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 37-ամյա Արծրուն Աղաբեկյանը ոստիկանության Գորիսի բաժին հայտնել է, որ նախորդ օրը սեպտեմբերի 21-ին ժամը 20։00-ի սահմաններում ինքն իրեն պատկանող ԿամԱԶ մակնիշի 35 FC 377 համարանիշի ավտոմեքենան կայանել է իրենց գյուղի կենտրոնական փողոցում։ Այդ ընթացքում համագյուղացի 32-ամյա Սասուն Ավետիսյանը իր NIVA-ով բախվել է ԿամԱԶ-ի հետնամասին։

Այս ամենի հետևանքով երկուսի միջև վիճաբանություն է սկսվել, որին հետո միջամտել է համագյուղացի 33-ամյա Էդգար Ավագյանը, ով հարվածներ է հասցրել Ա. Աղաբեկյանի ծնոտին։ Երբ Ա.Աղաբեկյանը տուն է գնացել, Է.Ավագյանը հետապնդել է նրան իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 07 LL 099 համարանիշի ավտոմեքենայով ու ընթացքում ավտոմեքենայի միջից 2 անգամ կրակել է ԿամԱԶ-ի վրա։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Է.Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող որսորդական ակոսափող հրազենը։

Փաստի առիթով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Ինտերպոլով 380 անձի է որոնում
Այս պահին ամբողջ աշխարհում Ինտերպոլի գծով հետախուզվում է ընդհանուր 161 679 անձ…
Ողբերգական վթար Վանաձորում․ Lexus-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ
Ինքնասպանություն Երեւանում․ պատճառը եղել է անբուժելի հիվանդությունը
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 49-ամյա Դ. Մ.-ի դին․․․
Չինաստանում քիմիական գործարանում պայթյունից հետո երեք գետի հուն են փակել
Նշվում է, որ արագ կառուցվել է ջրամբար եւ արդյունաբերական տարածքի ներսում ջրահեռացում է սկսվել․․․
Չինաստանում ճանապարհային ոստիկանության սպային դատում են 6,2 մլն դոլար կաշառք վերցնելու համար
Չանշա քաղաքի ճանապարհային ոստիկանը առանձնապես խոշոր չափի կաշառք է վերցրել...
Ուղեփակոցի տեղադրումը բակերում խանգարում է հրշեջների աշխատանքին. ԱԻՆ ղեկավար
ԱԻՆ աշխատակիցները բախվում են խնդիրների ուղեփակոցների հետ կապված...