News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Արմեն Սարգսյանը Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երկրի փոխնախագահ Դան Թհի Նոկ Թինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցություն է հայտնել նախագահ Չան Դայ Կուանի անժամանակ մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա հետեւողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման եւ հզորացման համար, նպաստել հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը։

Արմեն Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել Չան Դայ Կուանի ընտանիքին։

Տպել
Ամենաշատ