News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից նոր տուգանային մաքսատուրքերի սահմանման հետ կապված՝ Չինաստանը վերջին րոպեին հրաժարվել է Վաշինգտոնի հետ առեւտրային բանակցությունների նոր փուլից: Հաջորդ շաբաթ Չինաստանի վարչապետ Լյու Հեի՝ ԱՄՆ նախանշված այցը չեղարկվել է:

ԱՄՆ չի մեկնի նաեւ միջին օղակի չինական պատվիրակությունը, որը պետք է Վաշինգտոնում լիներ վարչապետի այցից առաջ, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

ԱՄՆ վարչակազմի աղբյուրերը պարբերականին հաղորդել են, որ առեւտրային բանակցությունների նոր ժամկետները դեռեւս համաձայնեցված չեն, սակայն ԱՄՆ-ն հույս ունի Չինաստանի հետ առեւտրային կոնֆլիկտի կարգավորման ուղիներ գտնել:

Օգոստոսին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն ու Չինաստանը չկարողացան դիրքորոշումների մերձեցման հասնել: Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր տուգանային մաքսատուրքեր սահմանել Չինաստանի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news