News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

21 էլ անցավ... Ո՞ւր է Համաներումը: Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը:

«21 էլ անցավ... Ո՞ւր է Համաներումը: Ինչու՞ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չի նշում մեր հետ Անկախությունը։ էս ինչ մղձավանջ է, մենք է՞ն մարդիկ էինք, որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։

Պարոն, եթե դու չես կարողանում (կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես ժողովրդի կողմից քեզ տված մանդատը և արդարդատություն իրականացնես՝ մարդակերները լինեն բանտերում, ժողովրդի իսկական պաշտպաները դուրսը, ապա ավելի ազնիվ կլինի ազնվորեն հրապարակային ասեք, որ չեք կարողանում (ես հրապարակավ պահանջում եմ պատասխան) հակառակ դեպքում սաբոտաժում եք՝ ժողովրդի կողմից ձեզ վստահված մանդատը։

Մի չարաշահեք ժողովրդի անսահման համփերությունն ու պարզամտությունը։ Բանտում էինք՝ որովհետև բոլորի նման չէինք հաշտվել, որ գոյություն չունի արդարություն, չկա մարդասիրություն։ Արդարության, պատվի, ամենանհավանական այլասեռումների մեջ, մենք ասացինք՝ կա արդարություն, երկնային արդարություն, մեր լեռեների արդարության, պատվի ընկալում, - ինչը ծիծաղելի էր այդ այլասեռ մթնոլորտին։ Իհարկե մենք չընկրկեցինք ծաղրին, հալածանքին, կյանքերովս ստորագրեցինք՝ ինչն անբաժանելի էր մեզնից, առանց որի մեր համար սպառված եր լինելու բոլոր ձևերը, մեզ չլքեց ժողովուրդը ՝ իրանք էլ կանգնեցին մեր հետ, անզեն դուրս եկան ավտոմատների դեմ՝ իրանք էլ կյանքով ստորագրեցին։

հգ Եթե դուք ի վիճակի չեք՝ զիջե՛ք ի վիճակիին, եթե չլինի էլ ոչ մեկը ի վիճակի, մեր լեռների արդարությունը կփոխարինի, էդ ժամանակ Սերժն էլ, Քոչարյանն էլ դատաստան կընդունի, ժողովրդի պաշտպաններն էլ բանտում չեն լինի։

հգ Պարոնայք ֆեյսբուքչիներ արդյո՞ք չի վիրավորվում ձեր քաղքացիական արժանապատվությունը, ասացե՛ք՝ միթե՞ սա անպատվության խարան չէ մեր երիտասարդների արիության, անբասիր նվիրումի գնով հեղափոխությանԸ։

հգ Հիմա ի՞նչ անենք պարոն Ն՝ չենք թույլ տա ձեռք բարձրացնել ժողովրդի մանդատով իշխ. վրա, բայց խոսք բարձրացնել պարտավոր ենք»,- գրել է Կյուրեղյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ