News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոչիում անցկացված բելառուսա-ռուսական բանակցությունները ծանր էին, բայց արդյունավետ: Այս մասին սեպտեմբերի 22-ինն Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն: 

«Բանակցությունների հիմնական մասը Ռուսաստանի նախագահի հետ դեմ առ դեմ ձեւաչափով էր: Բանակցությունները 6 ժամ տեւեցին, նույնիսկ ավելի: Եվ, եթե անկեղծ, դրանք ոչ թե բարդ, այլ ծանր բանակցություններ էին: Բայց արդյունավետ»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվել են շաբաթվա ընթացքում գյուղմթերքի փոխադարձ մատակարարումների պլան մշակել:

Երկրի ղեկավարը նշել է, որ սեպտեմբերի 21-ին կայացած բանակցությունների ընթացքում ֆինանսական խնդիրների մի ամբողջ բլոկ է քննարկվել:

«Մենք քննարկել ենք 1 մլրդ դոլարի պարտքը վերաֆինանսավորելու հարցը: Եվ այստեղ նույնպես ոչ մի խնդիր չի եղել»,- հայտարարել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ