News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արտաշատում աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Արտֆուդ» պահածոների գործարան: Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, տեղի ունեցավ նոր արտադրամասի բացումը:

 «Արտֆուդ» գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս ընկերությունն իրականացնում է գործարանի սարքավորումների եւ ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացում: Այս տարի 3,5 մլն դոլարի նոր սարքավորումներ են ձեռք բերվել, եւս 1 մլն դոլար ծախսվել է շինարարարական աշխատանքների համար:

 «Երկու նոր արտադրամասներ են կառուցվել, որոնք հնարավորություն են տալիս մեզ արդիականացնել տեխնոլոգիաները, բարձրացնել հզորությունները եւ ավտոմատացնել գործընթացները: Չնայած ավտոմատացմանը, մենք աշխատատեղերի քանակը 850-ի ենք հասցրել. եթե անցյալ տարի մենք  ունեինք 750 աշխատող, այս տարի արդեն 850», - ասաց նա:

Գլխավոր տնօրենի խոսքով, այս տարի աճել է նաեւ մթերումների ծավալը: Նախատեսվում է 2 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք մթերել: «Այս ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է նախորդ տարվա համեմատ», - ասաց նա` ավելացնելով, որ արտադրանքի 80 տոկոսը ձեռք է բերվում Արարատի մարզից, մնացածը՝ Արմավիրից:

Վաչագան Կարապետյանը նշեց, որ այս տարի պոմիդորի մթերման գները բարձր են եղել վատ եղանակային պայմանների հետեւանքով ստացված ցածր բերքատվության պատճառով:

 «Կորուստները մասնակի փոխհատուցվել են, քանի որ պոմիդորների համար ավելի շատ տարածք է հատկացվել, եւ դրանում կա մեր ներդրումը, քանի որ մենք  նախօրոք պայմանագրեր ենք կնքում ֆերմերների հետ, եւ մենք վճարել ենք 350 մլն դրամ կանխավճար», - ավելացրեց նա` նշելով, որ տոմատի համար պոմիդորների մեկ կգ-ն գնվում  է 50 դրամով, մանր պոմիդորները գործարանը գնում է  120 դրամով, իսկ խոշորները` 100 դրամով:

Այս տարի, ըստ գլխավոր տնօրենի, արտահանման ծավալները երեք անգամ կաճեն, եթե անցյալ  տարի 1,3 մլրդ դրամի ապրանք է արտահանվել, այս տարի նախատեսվում է 5 մլրդ դրամի պահածոներ արտահանել:

Ինչպես լրագրողներին ասաց Cavalieri ընկերության  հիմնադիր Ռոսանո Կավալիերին, իտալական ընկերությունը «Արտֆուդ» գործարանում ներդրել է ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք արդեն օգտագործվում են ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում դա առաջին գծն է:

2017 թվականի դեկտեմբերին «Ավիլոն» ընկերության ղեկավար Կամո Ավագումյանին պատկանող «Էմ Բի Քեփիթալ» ընկերությունը ձեռք բերեց  Արտաշատի պահածոների գործարանի՝ «ԱրտՖուդ»-ի բաժնետոմսերի 75 տոկոսը:

Հաստատվել է խոշորածավալ ներդրումային ծրագիր՝ ուղղված գործարանի սարքավորանքի եւ ենթակառուցվածքների արդիականացմանը: Միայն այս տարի այդ նպատակների համար 3,5 մլն դոլար է հատկացվել: Տոմատների վերամշակման համար շահագործվել է Cavalieri իտալական սարքը: Նշենք, որ սա ԵՏՄ-ի տարածքում իր տեսակով եզակի տեխնոլոգիա է:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է կրկնապատկել արտադրության աճի տեմպերը, իսկ արտահանման ծավալները` 3,5 անգամ: Արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա եւ Ղազախստան: Իսրայելական խոշորագույն ներկրողի հետ բանակցություններ են ընթանում:

Ընկերությունը նախատեսում է նաեւ նոր ապրանքատեսակներ սկսել արտադրել եւ արտահանել, ինչպես նաեւ արտադրական որակի բարձրացում:

Ընկերությունը համագործակցում է ռուսական առաջատար «Արմտորգ» առեւտրի տան հետ, որը ռուսաստանյան խոշոր եւ միջին ցանցային ընկերությունների մատակարարն է: Սա հնարավորություն է տալիս ընկերությանն իր արտադրանքը վաճառել ցանցերում, որոնք ունեն տասնյակ հազարավոր առեւտրային կետեր:

Լուսանկարները՝ 168.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ