News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը, որը զբաղվում է այս բույսի վաճառքով, «կանաբիսը գնահատողի» հաստիք է բացել: Պաշտոնի նկարագրությունը հրապարակվել է ընկերության կայքում, հաղորդում է Իզվեստիան:

Աշխատակցի պարտականությունը կլինի ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնելը: AHLOT-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «թմրանյութն օգտագործելը բավարար չէ» աշխատանք ընդունվելու համար, հարկավոր է հասկանալ դրա տեսակներից:

Հարկավոր է աշխատել ամսական ընդամենը 12 ժամ, յուրաքանչյուր ժամը 50 դոլարով կվարձադրվի:

Այս հաստիքի համար կանաբիսի վեց գիտակի կընտրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ