News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի՝ մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը. զինծառայողները գնացել են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն է հայտնել ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:

Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսը հնչեցրել Տերունական աղոթքը, ինչից հետո դիրքապահ ոստիկանները երդվել են անձնվիրաբար պահել պետական սահմանը:

Օսիպյանը նշել է, որ ոստիկանության զորքերի մասին խոսում է ամբողջ երկիրը, և իսկական հպարտություն են դարձել բոլորի համար:

Ոստիկանության պետը ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով:

Մարտական խնդիրը կատարած և մի քանի օր արձակուրդ վաստակած ծառայողները շուտով կանցնեն իրենց ամենօրյա ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանությանը՝ սպասելով իրենց հերթին, որ կրկին մեկնեն պետական սահման:

Տպել
Ամենաշատ