News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մուտանտ ծովախեցգետինները սպառնում են Մեն նահանգի ժեռուտ ափերի երկնագույն եւ ավազային միդիաների պոպուլյացիաներին, ոչնչացնում են ջրիմուռները: Կանաչ ծովախեցգետինները ԱՄՆ-ի հյուսիսային ափերին են բնակվում XIX դարի վերջից, սակայն վերջերս խաչավորվել են ծովախեցգետինների այլ տեսակի հետ, որը եկել է Կանադայի Նոր Շոտլանդիայի ափերից: Նոր ենթատեսակը տեղականներին սպառնալիք է ներկայացնում, հայտնում է «Մոյա պլանետան»:

ԱՄՆ ծովային պաշարների դեպարտամենտը փորձում է զսպել նրանց աճը. Տեղական իշխանությունները ծովախեցգետիններին վերաբնակեցնում են այլ վայրերում, իսկ ռազմական ինժեներները պատնեշներ են կառուցում, որոնք առավել արժեքավոր տեղամասերը պահպանում են անկոչ հյուրերից: Միաժամանակ, գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչն է հարուցել ծովագեցգետինների ագրեսիվ վարքագիծը: Ավելի վաղ «Մոյա պլանետան» հայտնել էր Ավստրալիայի ափերին վիթխարի ծովախեցգետինների զանգվածային միգրացիայի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ