News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում այսօր ես կարեւոր դաշնակից եմ գտել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անկեղծ ասած՝ այս մարզային այցելություններում ես փնտրում եմ դաշնակիցներ։ Դաշնակիցներ ոչ թե կուսակցական եւ քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը։ Այսօր մի զարմանակի դաշնակից եմ գտել այս այցելության ընթացքում, եւ այդ դաշնակիցը Արարատ գյուղի 84-ամյա բնակիչ Քնարիկ Մնացականյանն է՝ իր 90-ամյա ամուսնու հետ։ Քնարիկ Մնացականյանին հանդիպեցի Արարատի գինու գործարանի մոտ, մտածեցի՝ գյուղի բնակիչ է, լսել է՝ վարչապետը գալիս է, եկել է հանդիպի: Պարզվեց՝ ինքն էլ իր գործերով էր եկել: Պարզվեց, որ 84-ամյա կինն իր ամուսնու հետ 7000 մետր խաղողի այգի ունեն եւ արդեն քանի տարի ստանում են ռեկորդային բերք՝ 25 տոննա խաղող են ստանում եւ մթերում են գործարանում»,- պատմեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարեց ամուսինները սեզոնին 20 գյուղացու աշխատանքով են ապահովում։

«Այս կինը եւ իր 90-ամյա ամուսինը նույն պրոբլեմներն ունեն, ինչ-որ մյուսները՝ ջրի պրոբլեմ, պարարտանյութի պրոբլեմ, բերքահավաքի, մոլախոտի պրոբլեմ, բայց չի ասում՝ իմ էս պրոբլեմը լուծի, էն պրոբլեմը լուծի։ Նա ինձ նայում է, ես իր հայացքի մեջ կարդում եմ՝ դու ո՞վ ես, որ իմ պրոբլեմը լուծես, ես ինքս իմ պրոբլեմը կլուծեմ։ Եվ ես հասկացա, որ ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարեւոր դաշնակից, ով չի սպասում, որ ինչ-որ մեկն իր պրոբլեմը կլուծի, չեն էլ պատրաստվում նստել տանը 84-ամյա եւ 90-ամյա ամուսիններով, եւ խնդիրն այստեղ ամենեւին էլ փողը չէ, խնդիրն ինքնագնահատականն է, աշխատանքի հաճույքն ու բերկրանքը ստանալն է»,- հայտարարեց վարչապետը:

Տպել
Ամենաշատ