News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում սկսվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը՝ համաշխարհային կենսական նշանակություն ունեցող հիմնախնդիրների համակողմանի քննարկման համար։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցում թվարկել է Լավրովի՝ Նյու Յորքում կայանալիք բոլոր հանդիպումները, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ