Փրկարարները Վիկտորիա լճում, որտեղ երկու օր առաջ լաստանավ էր խորտակվել, ողջ մնացած մարդու են գտել՝ հաղորդում է «Մեդուզա»-ն։
Փրկվածը մեխանիկ է, ում հավանաբար հաջողվել է փրկվել շրջված նավի տակ առաջացած խոռոչում կուտակված օդի շնորհիվ։
Նա գտնվում է ծանր վիճակում։ Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել է 200 մարդ։ Իշխանությունները կարծում են, որ զոհերի իրական թիվն ավելի մեծ է։