News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարշավայում բյուջետային ոլորտի շուրջ 20 հազար աշխատակիցներ բողոքի ակցիայի են դուրս եկել՝ ավելի բարձր աշխատավարձի պահանջով: Այս մասին հաղորդում է RMF 24-ը:

Բողոքի ակցիային մասնակցել են ուսուցիչներ, հրշեջներ, փրկարարներ, դատարանների շարքային աշխատակիցներ, առողջապահության եւ սոցիալական ոլորտների աշխատողներ:

Նրանք պահանջել են աշխատավարձերի անհապաղ բարձրացում եւ հանդիպում վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: Ցուցարարներն ընդգծել են, որ չեն ցանկանում Եվրոպայի կենտրոնում ստրուկ լինել:

«Հոգնել ենք կառավարության քաղաքականությունից, երկխոսության բացակայությունից եւ վարչապետ Մորավեցկիի ստից»,- հայտարարել է արհմիություններից մեկի ներկայացուցիչը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ